Մերձավոր Արևելք

Նիդեռլանդների վարչապետը հայտարարել է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների վարչապետը հայտարարել է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնելու մասին

Նիդեռլանդներն ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, որպեսզի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը փոխի ուղեգիծը Գազայի հատվածում տիրող իրադրության հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դիկ Սխոֆը։

«Ծանր հումանիտար իրադրությունը և այս պատերազմը պետք է դադարեցվեն։ Կառավարությունը վճռականորեն հանդես է գալիս Նեթանյահուի կառավարության կողմից ուղեգծի փոփոխության օգտին և աստիճանաբար մեծացնում է ճնշումն այս ուղղությամբ», - գրել է Սխոֆը X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ հուսադրող է այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի և Կատարի ու Եգիպտոսի միջնորդների ջանքերի շնորհիվ հրադադարն այժմ հնարավոր է։

«Կառավարությունը մշտապես գնահատում է, թե Նիդեռլանդներն ինչպես կարող է առավել արդյունավետորեն գործել՝ ինքնուրույն կամ միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես հրապարակավ, այնպես էլ կուլիսներում», - հավելել է նա։

Նիդեռլանդների կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հասկանում է բոլորի զայրույթն ու անկարողությունը, ովքեր հոկտեմբերի 5-ին Ամստերդամում դուրս են եկել պաղեստինամետ զանգվածային ցույցի։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին Ամստերդամում շուրջ 250 000 մարդ է մասնակցել Պաղեստինին աջակցության և Իսրայելի նկատմամբ Նիդեռլանդների քաղաքականության դեմ ցույցին: Հոկտեմբերի 5-ին ցուցարարները հավաքվել էին Ամստերդամի Թանգարանային հրապարակում և շարասյունով անցել քաղաքով: Ակցիայի մասնակիցները խորհրդանշական կարմիր գույնի հագուստով էին և պաղեստինյան դրոշներ էին տանում: Իրավապաշտպանները կոչ են արել Նիդեռլանդների իշխանություններին օգտագործել բոլոր տնտեսական և դիվանագիտական ​​միջոցները՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում