Մարզեր

Անի համայնքը և բուլղարական Նովի Պազարը դարձել են քույր համայնքներ

2 րոպեի ընթերցում

Անի համայնքը և բուլղարական Նովի Պազարը դարձել են քույր համայնքներ

Բուլղարիայի Նովի Պազար քաղաքում աշխատանքային այցով գտնվող Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակությունը՝ համայնքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ստորագրել է համագործակցության համաձայնագիր, որով Անի համայնքը և Նովի Պազար քաղաքը դարձան քույր համայնքներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ստորագրված փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, սպորտ, զբոսաշրջություն և տնտեսություն։

Ըստ համայնքապետարանի մամուլի բաժնի, այցի ընթացքում հայկական պատվիրակությունը Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի ուղեկցությամբ ճանաչողական այցեր է ունեցել քաղաքի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ։

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են տարբեր ծրագրերի իրականացումն ու փոխշահավետ գործընկերության ամրապնդումը։

«Այսօր մեր երկու քաղաքապետարանները միավորվեցին՝ ստորագրելով մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում միջազգային համագործակցության մասին համաձայնագիր։ Վստահ եմ՝ սա երկարատև բարեկամության սկիզբն է»,- նշել է Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևը։

Իր հերթին, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և ընդլայնման կարևորությունը։

«Համոզված եմ, որ ստորագրված համաձայնագրով հիմք դրվեց արդյունավետ և փոխշահավետ գործակցության, որը կնպաստի մեր համայնքների զարգացմանը և հայ-բուլղարական բարեկամական կապերի խորացմանը»,- ընդգծել է նա։

Պատվիրակության անդամները այցելել են մի շարք համայնքային կենտրոններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում