Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլարի եկամուտ կստանա մաքսատուրքերից

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլարի եկամուտ կստանա մաքսատուրքերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլարի եկամուտ կապահովեն ԱՄՆ-ի համար։

«Մաքսատուրքերը միայն նոր են սկսում արդյունքներ տալ, վերջին հաշվով մաքսատուրքերը տարեկան կկազմեն ավելի քան 1 տրիլիոն դոլար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա One America News հեռսւստաալիքին տված հարցազրույցում։ 

Սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ՝ Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնը պատրաստ է առևտուր անել բոլոր երկրների հետ՝ պայմանով, որ պահպանվեն արդարության և փոխադարձության սկզբունքները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ առևտրային մաքսատուրքերը, որոնք  ամերիկյան վարչակազմը սահմանել է աշխարհի երկրների մեծ մասի նկատմամբ, պաշտպանիչ մեխանիզմ են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում