Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ գտնվելու մասին. The New York Times

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ գտնվելու մասին. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը գտնվում է թմրավաճառների դեմ զինված հակամարտության վիճակում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է The New York Times թերթը, որը ծանոթացել է ԱՄՆ նախագահի՝ Կոնգրեսին հղած ծանուցմանը:

Թրամփը հայտարարել է, որ նարկոկարտելների ներկայացուցիչների գործողությունները կհավասարեցվեն Միացյալ Նահանգների վրա զինված հարձակման գործողություններին, իսկ մաքսանենգները կհամարվեն անօրինական զինված անձինք:

ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն առնվազն երկու արագընթաց նավակ են ոչնչացրել Կարիբյան ծովի միջազգային ջրերում՝ ընդհանուր առմամբ 14 հոգուց բաղկացած անձնակազմերով, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում Վենեսուելայից: 

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել այն նավերին, որոնք ենթադրաբար կապված են Վենեսուելայի թմրակարտելների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում