«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Հայաստանում մշակութային տուրիզմի խթան է

4 րոպեի ընթերցում

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն ամեն տարի Երևանում հյուրընկալում է մեծ ճանաչում վայելող երաժիշտների` տոն նվիրելով տեղի երաժշտասեր հանրությանն ու զբոսաշրջիկներին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում  կայացած ասուլիսում ՀՀ Էկոնոմոիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը  ներկայացրեցին փառատոնի ընթացքն ու ծրագրերը։

Զբոսաշրջության կոմիտեն արդեն երեք տարի աջակցում է փառատոնին։ Դիանա Կարապետյանի խոսքով՝ այն ներառվել է Կոմիտեի դրամաշնորհային ծրագրերում․

«Զբոսաշրջության կոմիտեն ամեն տարի հայտարարում է մրցույթներ և իրականացնում միջոցառումներ՝ ուղղված զբոսաշրջության զարգացմանը։ «Արմենիա» միջազգային փառատոնը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և դարձել մեր ծրագրի մասնակից։ Այս փառատոնը կարևոր դեր ունի և՛ զբոսաշրջիկների, և՛ մեր քաղաքացիների համար՝ միավորելով նրանց դասական երաժշտության շուրջ»։

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը շեշտեց, որ իրենք աջակցում են տարբեր ուղղվածության փառատոնների՝ գաստրոնոմիկից մինչև արկածային.

«Մենք ձգտում ենք ապահովել բազմազանություն, որպեսզի զբոսաշրջիկներն ու մեր քաղաքացիները կարողանան գտնել իրենց նախասիրություններին համապատասխան փառատոններ: Ինչ վերաբերում է դասական այս փառատոնին, այն մշակութային կյանքի անբաժանելի մասն է և մշակութային երաժշտության ներկայացմամբ բարձր ճանաչում կարող է ապահովել Հայաստանի համար»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ փառատոնը ստեղծվել է 2017 թվականին՝ Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, որի հիմնական նպատակն է զարգացնել մշակութային տուրիզմը Հայաստանում:

«Մենք երկար ճանապարհ ենք անցել՝ հասկանալու համար, թե որ ուղղություններով աշխատել։ Փառատոնի շնորհիվ մենք կարողանում ենք ներգրավել տարբեր երկրներից զբոսաշրջիկների։ Հանդիպում ենք ինչպես այն մարդկանց, ովքեր հատուկ համերգների համար են գալիս Հայաստան, այնպես էլ նրանց, ովքեր այստեղ գտնվելիս են այցելում համերգներին»,- նկատեց նա:

Այս տարի փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, ինչը համընկել է նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի մեկնարկի հետ։ Բալբաբյանն ընդգծեց՝ բոլոր համերգներում ներառում են ստեղծագործություններ, որոնք հետաքրքիր են ունկնդրի համար։ 

«Շեշտը դնում ենք դասական գլուխգործոցների վրա, բայց անպայման ներկայացնում ենք նաև հայ կոմպոզիտորների գործերը։ Բացման համերգն, օրինակ, ամբողջությամբ հայ հեղինակների ստեղծագործություններից էր կազմված: Փառատոնի փակման համերգը նախատեսված է հոկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում ընդգրկված են Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան և իտալացի կոմպոզիտոր Անդրեա  Բատիստոնի ֆլեյտայի կոնցերտը, որը Հայաստանում կհնչի առաջին անգամ»,- ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը:

Նա տեղեկացրեց, որ  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական համերգաշրջանի շրջանակում պատրաստվում է հյուրախաղերի։ Նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 3-ը նվագախումբը կգտնվի Գերմանիայում, որտեղ 15 համերգով հանդես կգա հայտնի համերգասրահներում։ Նախատեսված են նաև հյուրախաղեր Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև Հայաստանի մարզերում։

Բալբաբյանը շեշտեց, որ համերգները ոչ միայն մշակութային, այլև կրթական նշանակություն ունեն․

«Մենք ձգտում ենք ներկայացնել ոչ միայն ստեղծագործությունները, այլ նաև դրանց պատմությունը։ Սա օգնում է ներգրավել նոր ունկնդիրների՝ դասական երաժշտության աշխարհ»։

Հայերեն

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է