ԱՄՆ-ի կողմից հեռահար հրթիռների մատակարարումը կախված է Թրամփի որոշումից. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից է կախված Կիևին Tomahawk հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք խոսել ենք Միացյալ Նահանգների հետ։ Մենք շատ շնորհակալ ենք նախագահ Թրամփին այս երկխոսության համար։ Անցյալ անգամ մենք շատ լավ հանդիպում ունեցանք, շատ արդյունավետ երկխոսություն։ Եվ մենք խոսեցինք հեռահար հրթիռների, հեռահար զենքերի մասին։ Մենք խոսեցինք այդ մասին, այնպես որ, կտեսնենք։ Ամեն ինչ կախված է նրա որոշումից», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ներկայում Վաշինգտոնը դիտարկում է Tomahawk հրթիռներ ձեռք բերելու՝ Ուկրաինայի խնդրանքը: Այս հրթիռներն ունեն 2500 կմ հեռահարություն և Ուկրաինայի տարածքից արձակվելու դեպքում հեշտությամբ կարող են հարվածել Մոսկվային: 

Կոպենհագենում Զելենսկուն դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, որը հայտնել է, որ Ուկրաինայի ղեկավարը կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ: Զելենսկին նաև ուղերձ կհղի ԵՄ ղեկավարներին, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի Ֆրեդերիկսենի հետ: 

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին տվյալներ կտրամադրի Ռուսաստանում գտնվող թիրախների մասին:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար. WSJ

Հայերեն Русский

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո