Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար. WSJ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար. WSJ

ԱՄՆ-ն Կիևին տվյալներ կտրամադրի Ռուսաստանում գտնվող թիրախների մասին և ՆԱՏՕ-ին խնդրում է նմանօրինակ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Ամերիկյան պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հեռահար հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ըստ թերթի զրուցակիցների՝ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կիևին «հզոր զենք ուղարկելու հնարավորությունը, որը կարող է ավելի շատ թիրախներ խոցել»։

Հրատարակությունը նշում է, որ Թրամփը վերջերս ստորագրել է հրամանագիր, որը հետախուզական ծառայություններին և Պենտագոնին թույլ է տալիս հարվածներ հասցնելու հարցում օգնել Ուկրաինային։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել են The Wall Street Journal-ի աղբյուրները, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին խնդրում է նմանատիպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում