Գեղարքունիքի մարզի համայնքապետարանների կողմից դրամական պարգևներ են հատկացվել տարեցներին

1 րոպեի ընթերցում

Տարեցների միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի մի խումբ տարեցներ դրամական պարգևների են արժանացել Վարդենիսի, Մարտունու և Սևանի համայնքապետարանների կողմից։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դրամական պարգևների են արժանացել Սևան համայնքի  Լճաշեն գյուղի բնակիչ 100 տարեկան Գեղեցիկ Թադևոսյանը,  Վարդենիս քաղաքի 100-ամյա բնակիչ Օֆելյա Աղաբաբյանը, Մարտունի համայնքի Երանոս և Մադինա գյուղերի բնակիչներ Ֆենիկ Փաշոյանը և Ռոզա Գասպարյանը, ովքեր բոլորել են իրենց կյանքի 103-րդ տարին։  

Վարդենիս համայնքում Օֆելյա Աղաբաբյանին այցելել, շնորհավորել ու դրամական պարգևը հանձնել է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սևան և Մարտունի համայնքների տարեցներին այցելել, շնորհավորել ու պարգևները հանձնել են Մարտունու և Սևանի համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները։

Հայերեն

Փաշինյանը խոստանում է աշխարհի առաջատար համալսարաններն ավարտած մի խումբ անձանց նշանակել բարձր պաշտոններում

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար