Գեղարքունիքի մարզի համայնքապետարանների կողմից դրամական պարգևներ են հատկացվել տարեցներին
1 րոպեի ընթերցում

Տարեցների միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի մի խումբ տարեցներ դրամական պարգևների են արժանացել Վարդենիսի, Մարտունու և Սևանի համայնքապետարանների կողմից։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դրամական պարգևների են արժանացել Սևան համայնքի Լճաշեն գյուղի բնակիչ 100 տարեկան Գեղեցիկ Թադևոսյանը, Վարդենիս քաղաքի 100-ամյա բնակիչ Օֆելյա Աղաբաբյանը, Մարտունի համայնքի Երանոս և Մադինա գյուղերի բնակիչներ Ֆենիկ Փաշոյանը և Ռոզա Գասպարյանը, ովքեր բոլորել են իրենց կյանքի 103-րդ տարին։
Վարդենիս համայնքում Օֆելյա Աղաբաբյանին այցելել, շնորհավորել ու դրամական պարգևը հանձնել է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սևան և Մարտունի համայնքների տարեցներին այցելել, շնորհավորել ու պարգևները հանձնել են Մարտունու և Սևանի համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները։