Կրթություն

Շահագործման է հանձնվել արդեն 59 դպրոց, 256-ը՝ շինարարության փուլում է. նախարարը՝ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի մասին

2 րոպեի ընթերցում

Շահագործման է հանձնվել արդեն 59 դպրոց, 256-ը՝ շինարարության փուլում է. նախարարը՝ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի մասին

Հայաստանում կառուցվելու, վերակառուցվելու ու նորոգվելու է 300-ից ավելի դպրոց՝ ավելին, քան նախատեսվել էր կառավարության 2021-2026թթ ծրագրով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարը նկատեց, որ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագիրն ապացուցման ու տեսանելիության կարիք չունի: Հայաստանի ցանկացած բնակավայրում, ցանկացած համայնքում նկատելի է ակտիվ շինարարություն: 

«Մենք ամենօրյա ջանք են դնում, որ այս բոլոր կառուցապատման գործընթացները հասցվեն տրամաբանական ավարտին: 59 դպրոցներ արդեն հանձնված են շահագործման, 259 դպրոցներում ընթանում են աշխատանքներ: Պարզ թվաբանությամբ՝ սա արդեն ավելին է, քան 300-ը: Բացի այդ՝ մենք ունենք ևս շուրջ 60 դպրոցներ, որ նախապատրաստվում են շինարարության գործընթացին»,- ասաց Անդրեասյանը:

Նա բոլոր մտահոգներին հորդորեց անհոգ լինել՝ այն թվերը, որոնք գրված են կառավարության ծրագրում, իրականություն են դառնալու, դպրոցը մեկ օրում չի կառուցվում: 

«300-ից ավելին ենք ունենալու: Եվ ունենալու ենք ավելին, քան 300-ը նաև առաջիկա տարիներին»,- նշեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում