«Ռիեկա»-ի մարզիչը «Նոա»-ի դեմ բարդ խաղ է սպասում

2 րոպեի ընթերցում

Խորվաթական «Ռիեկա»-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Նոա»-ի դեմ խաղում բարդ հանդիպում է սպասում:

«Այստեղ ենք գերմոտիվացված, քանի որ մեկնարկում ենք նոր մրցաշարում: Մոռանալու ենք ներքին առաջնության վատ արդյունքները: Ֆուտբոլը 90 րոպե է, և այդ ընթացքում շատ բան կարող է լինել: «Նոա»-ն որակապես լավ թիմ է: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և դժվարանում եմ ֆավորիտին առանձնացնել: Մեծ հարգանք ունենք մրցակցի նկատմամբ ու գիտենք, որ մեզ բարդագույն խաղ է սպասվում: Փորձելու ենք հաղթանակի հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սանչեսը: 

«Ռիեկա»-ի ֆուտբոլիստ Դանիել Ադու Աջեի կարծիքով՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը նոր հնարավորություն է թիմի նոր մեկնարկի համար:

«Դժվար ժամանակներ են մեր թիմի համար ներքին առաջնությունում, քանի որ անհաջող հանդիպումներ ենք անցկացնում:  Ինքնավստահ ենք ու ձգտելու ենք լավ խաղ ցուցադրել Կոնֆերենցիաների լիգայում: Փորձելու ենք անել մեր առավելագույնը` այս շրջանում դրականի հասնելու համար»,- ասաց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում կմրցի խորվաթական «Ռիեկա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին ժամը 20:45-ին:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան