Հայաստանն ու Ռուանդան քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու ուղիները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը   սեպտեմբերի 30-ին ընդունել է Ռուանդայի Հանրապետության Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների  և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ուղղություններում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների զարգացմանը։ 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդակցությունները և ուսումնասիրելու գործնական համագործակցության մեխանիզմները, որոնք կնպաստեն երկու երկրների տեխնոլոգիական առաջընթացին և թվային կայունությանը։

Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների խթանման և կայուն նորարարություն ապահովող հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։ 

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ