Իրան

ԱՄՆ-ն մոտ 100 իրանցի է արտաքսել երկրից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մոտ 100 իրանցի է արտաքսել երկրից

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ 100 իրանցի է արտաքսել երկրից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Times թերթը՝ հղում անելով անունը չհայտնած իրանցի և ամերիկացի պաշտոնյաների: 

«Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ից Իրան է արտաքսում մոտ 100 իրանցի՝ ինքնաթիռով», - ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես թերթին հայտնել են իրանցի պաշտոնյաները, արտաքսվող իրանցիներին տեղափոխող չարթերային չվերթը Լուիզիանայից մեկնել է տեղական ժամանակով սեպտեմբերի 29-ի երեկոյան։ 

Հրատարակությունը, վկայակոչելով պաշտոնատար անձին, նաև գրում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը համակարգում է արտաքսվածների վերադարձը, որոնց տրվել են անվտանգության և որևէ խնդրի բացակայության հավաստիացումներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում