Միացյալ Նահանգներ

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և փայտե արտադրանքի համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և փայտե արտադրանքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին կարգադրել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և  որոշ տեսակի փայտե արտադրանքի համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ ապրանքի արժեքի 10 տոկոսի չափով մաքսատուրք է սահմանվում փայտի ներմուծման վրա: 25%-ի չափով մաքսատուրքեր կգործեն կահույքի որոշ տեսակների, այդ թվում՝ խոհանոցային կահույքի ներմուծման վրա: Նոր միջոցներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին: 

2026 թվականի հունվարի 1-ից հետո նախատեսված է մաքսատուրքերի բարձրացման հնարավորություն:

Թրամփն օգոստոսի 22-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքննություն է անցկացնում այլ երկրներից կահույքի ներմուծումների վերաբերյալ: Նա նշել էր, որ հետաքննության արդյունքներով այդ արտադրանքի ներմուծման վրա կսահմանվեն մաքսատուրքեր: Թրամփը վստահություն էր հայտնել, որ դա կահույքի բիզնեսը կվերադարձնի Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Միչիգան ​​և այլ նահանգներ: Վիետնամը, Կանադան, Չինաստանը և Մեքսիկան Միացյալ Նահանգներ կահույք արտահանող հիմնական երկրներն են։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում