Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի  հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ 

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն՝ ընդգծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։ 

«Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ»,-ասված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում