Թուրքիա

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը Թրամփի հետ բանակցությունների առաջնահերթ թեմաներից է եղել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը Թրամփի հետ բանակցությունների առաջնահերթ թեմաներից է եղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների առաջնահերթ թեմաներից մեկն է եղել։

«Դոնալդ Թրամփի և նրա պատվիրակության հետ համապարփակ, արդյունավետ և տեղեկատվական հանդիպում անցկացրինք։ Բարեկամական մթնոլորտում քննարկեցինք հարցերի լայն շրջանակ։ Մեր ուշադրության կենտրոնում էին Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, Իսրայելի աճող ագրեսիան, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք մանրամասնորեն քննարկեցինք Սիրիայում կայունության պահպանման և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցերը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, նշել է Էրդողանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում