«Զանգեզուրի միջանցք» խոսույթը պայմանավորվածություններից չի բխում և ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում երբևէ չի եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին։

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ 

Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Նա հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հստակ բովանդակություն և խոսույթ են համաձայնեցվել։

«Այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած և կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։

Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում եւ խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին՝ Փաշինյանը հավելեց․ «Ճիշտն ասած չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի՞ պատճառում։ Ինձ օրինակ, պատճառում է»։

Փաշինյանը ընդգծեց, որ իրեն բավարար բերկրանք է պատճառում  նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է եւ ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների նկատմամբ։

«Միջազգային հանրությանը կոչ եմ անում ի գիտություն ընդունել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Español ქართული Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան