Իրավունք

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան  միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան  միջոցառմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը՝ կազմակերպված Էստոնիայի և «Ազատություն առցանց կոալիցիայի» նախաձեռնությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է ճգնաժամերի և հակամարտությունների ներկայիս համատեքստում թվային տեխնոլոգիաների չարաշահմանը և դրանց արդյունքում առաջացած միջազգային իրավունքի խախտումներին։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է թվային տեխնոլոգիաների տարածման արդյունքում ի հայտ եկած նոր մարտահրավերներին դիմակայելու համար ոչ ավանդական լուծումների և միջազգային նախաձեռնությունների, այդ թվում՝ «Ազատություն առցանց կոալիցիայի» կարևորությունը իրավահեն թվային ճարտարապետության կառուցման և առողջ թվային միջավայրի հաստատման գործում։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված թվային միջավայրում մարդու իրավունքների և կիբեռանվտանգության խթանման հարցում միջազգային համագործակցության ապահովմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում