Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման  նոր հնարավորությունները։  

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը մտքեր են փոխանակել ժողովրդավարական գործընթացների համար առկա մարտահրավերների շուրջ։

«ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, Հայաստանը դիտում է որպես իր ընտրած՝ ժողովրդավարական զարգացման ճանապարհին կարևոր գործընկեր, ինչն իր արտահայտությունն է գտնում մեր երկրների միջև հարաբերությունների բովանդակության մեջ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն, անդրադարձ կատարելով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարարին՝ տարածաշրջանային հարցերին և Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը շարունակական ուշադրության համար։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում