Մշակույթ

Փարիզի Մադլեն եկեղեցում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը

2 րոպեի ընթերցում

Փարիզի Մադլեն եկեղեցում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո Փարիզի խորհրդանիշ համարվող վայրերից մեկում՝ անվանի Մադլեն եկեղեցում, առաջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։ 

Համերգը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցաբար, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության աջակցությամբ:  

Մադլեն եկեղեցու լեփ-լեցուն սրահում մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ կամերային նվագախումբը ֆրանսիացի երաժշտասեր հանդիսատեսին է ներկայացրել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև Շառլ Ազնավուրի սիրված ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել սոպրանո Հայարփի Եղիկյանը, հոբոյահար Հակոբ Մուրադյանը և դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը։ 

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը կարևորել է հայկական հարուստ երաժշտական ժառանգության հանրահռչակումը՝ ընդգծելով համերգի կարևոր դերակատարությունն այս գործում: Դեսպանը խորհրդանշական է համարել, որ համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանից ընդամենը մի քանի օր անց՝ այսպիսով վերածվելով Հայաստանի անկախության և ինքնիշխանության յուրօրինակ տոնակատարության: 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում