Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում բացվել է ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հուշակոթող

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում բացվել է ղարաբաղան պատերազմներում զոհված արծվաքարցիների  հուշակոթող։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հուշակթողի բացման արարողությանը մասնակցել են

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների ծնողներ ու հարազատներ: 

Հուշակոթողի բացման ժապավենը կտրել են  Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և հերոսացած Անդրանիկ Գրիգորյանի հայրը՝ Կարեն Գրիգորյանը:

Արարողությունն ուղեկցվել է  օրհնության կարգով, որը   կատարել են  Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը և Գավառի հոգևոր հովիվ, Տեր Նշան քահանա Սարգսյանը:

Տեղի է ունեցել   ոգեկոչման միջոցառում, որը  ներկայացրել են  Արծվաքարի դպրոցականներն ու շնորհալի կատարողները,  Գավառի մշակութային հաստատությունների երիտասարդ աշխատակիցները:

Ելույթներով հանդես են  եկել  Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Անդրանիկ Գրիգորյանի հայրը՝ Կարեն Գրիգորյանը, Արծվաքարի բնակիչ, ազատամարտիկ Մանվել Մելիքյանը:

Հուշակոթողի կառուցման նախաձեռնողը  Գուրգեն Մարտիրոսյանն  է, ճարտարապետը՝ Ռաֆիկ Հերգնյանը։

Հուշակոթողը կառուցվել է Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներով: Հուշակթողի ձախ կողմում բարձրանում է Խաչը՝ մեր հավատի խորհրդանիշը, կենտրոնում՝ սուրը՝ մեր պայքարի առհավատչյան, իսկ  աջ կողմի դիմապատին հավերժացել են հայրենի երկրի ազատության համար իրենց կյանքը զոհած արծվաքարցիներ Անդրանիկ Գրիգորյանի, Արմեն Աղեկյանի, Արամ Պողոսյանի, Արման Ղանդիլյանի, Գեորգի Մնացականյանի, Հովհաննես Ասոյանի, Շիրակ Մանուկյանի, Գարիկ Հովսեփյանի, Տիգրան Յազերյանի, Հրաչիկ Մխիթարյանի, Գագիկ Գալստյանի, Արսեն Պետրոսյանի, Արտակ Ավետիսյանի, Սերոբ Աղեկյանի անուն-ազգանունները։

Հայերեն

Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

Եվրոպական ինդեքսներ - 03/08/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 03/08/26