Միացյալ Նահանգներ

Թրամփը հուշագիր է ստորագրել ԱՄՆ-ում քաղաքական հողի վրա բռնություններին հակազդելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հուշագիր է ստորագրել ԱՄՆ-ում քաղաքական հողի վրա բռնություններին հակազդելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր Միացյալ Նահանգներում ահաբեկչության և քաղաքական հողի վրա կազմակերպված բռնություններին հակազդելու վերաբերյալ։ 

Փաստաթուղթը կոչված է կատարելագործել միջգերատեսչական համագործակցությունն արմատական ​​քաղաքական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ: Հուշագիրը նաև նախատեսում է համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում ԱՄՆ Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության և Ներքին անվտանգության նախարարության կողմից, որոնք ոչ միայն կկասեցնեն այդ խմբավորումների գործունեությունն, այլև կպայքարեն դրանց ֆինանսավորման աղբյուրների դեմ։ 

«Մենք որոնում ենք այդ խմբավորումներից շատերի հովանավորներին: Եվ գիտեք, երբ դուք տեսնում եք պաստառներ, և դրանք բոլորը գեղեցիկ և պրոֆեսիոնալ կերպով պատրաստված են, ապա դրանք բողոքող ցուցարարներ չեն, որոնք ուշ երեկոյան պաստառներ են պատրաստում իրենց նկուղներում, որովհետև նրանք իրոք հավատում են դրան, այլ պրոֆեսիոնալ անարխիստներ են և քարոզիչներ։ Եվ նրանց վարձում են հարուստ մարդիկ, որոնցից ոմանք ինձ հայտնի են, կարծում եմ», - ասել է Թրամփը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում