Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը ստորագրել է նախագահական հուշագիր, որը թույլատրում է մահապատժի կիրառումը Վաշինգտոնում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը ստորագրել է նախագահական հուշագիր, որը թույլատրում է մահապատժի կիրառումը Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր, որով գլխավոր դատախազին և Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դատախազին հանձնարարվում է լիարժեք կիրառել դաշնային մահապատժի մասին օրենքները՝ Վաշինգտոնում հանցագործությունները կանխելու և պատժելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ 

Հրամանը հանձնարարում է գլխավոր դատախազին և Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դատախազին Վաշինգտոնում մահապատժի ենթակա հանցագործությունների համար դաշնային իրավասությունը կիրառել առավելագույն չափով։

Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է դաշնային մակարդակով մահապատիժը վերականգնելու գործադիր հրամանագիր։ Նոր հուշագիրը դիտվում է որպես այս քաղաքականության հետագա զարգացում։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը կձգտի թույլատրել մահապատիժն ամբողջ երկրում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում