Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Մերսեդես»-ի և «Գազել»-ի բախման հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Ակնալիճ հատվածում բախվել են «Մերսեդես» և «Գազել» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, հստակեցնելով, որ վթարի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 26-ին ժամը 06:52-ին: 

«10 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության: Կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե»,- տեղեկացրեցին Ոստիկանությունից: 

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն էլ տեղեկացրեց, որ հոսպիտալացված 10 բուժառուներից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը՝ միջին ծանրության: 

«Բուժառուները տեղափոխվել են մարզի բժշկական կենտրոն: Միջին ծանրության հիվանդներն այս պահին հետազոտություններ են անցնում, անհրաժեշտ բուժօգնություն ստանում: Ծանր դեպքեր, կյանքին սպառնացող վտանգ չունենք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին