Սպիտակ տունը Նեթանյահուին զգուշացրել է, որ Գազայում պատերազմը շարունակելը կհանգեցնի Իսրայելի էլ ավելի մեկուսացմանը. Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ընդունել ԱՄՆ առաջնորդի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլանը և զգուշացնում է, որ հակամարտությունը շարունակելը միայն կմեծացնի Իսրայելի մեկուսացումը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է Axios-ը։

Պորտալի տվյալներով՝ այս դիրքորոշումն ուրվագծվել է Նյու Յորքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների՝ Նեթանյահուի և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ հանդիպման ժամանակ։

«Սպիտակ տունը Նեթանյահուին տեղեկացնում է, որ պատերազմի շարունակումն էլ ավելի մեկուսացնի Իսրայելի, իսկ  դրա դադարեցումը հակառակ արդյունքը կունենա», - գրել է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հրատարակությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը համառորեն կոչ է անում Նեթանյահուին ընդունել պաղեստինյան անկլավում պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանը։ 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել էր, որ թույլ չի տա Նեթանյահուին անեքսիայի ենթարկել Հորդանան գետի Արևմտյան ափը։  

«Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը: Բավական է: Ժամանակն է կանգ առնել», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է անմիջապես Իսրայելի վարչապետի հետ։ 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը