ՉԺՀ հիմնադրման 76-ամյակի առթիվ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը ընթացիկ տարին  նշանակալի փուլ է համարում Հայաստան-Չինաստան հարաբերություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լի Սինվեյը նման համոզմունք հայտնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:

«Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջող այց ունեցավ Չինաստան, որտեղ հանդիպեց նախագահ Սի Ծինփինի հետ: Երկու կողմերը համատեղ հայտարարեցին ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը նոր փուլ բացեց մեր երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ»,-ասաց Լի Սինվեյը:

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարը, իսկ փոխադարձ այցելությունների թիվը կազմել է ավելի քան 30 հազար մարդ: Ներկայում շաբաթական երեք անգամ իրականացվում են Երևան-Ուրումչի ուղիղ թռիչքներ, ինչն, ըստ Լի Սինվեյի, նպաստում է երկու երկրների մշտապես սերտ կապի մեջ գտնվելուն:

«Հայացք գցելով դեպի ապագա, կարելի է տեսնել, որ մեր երկրների համագործակցության հեռանկարները լայն են և խոստումնալից»,-հավելեց դեսպանը՝ ընդգծելով, որ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցերում Հայաստանը և Չինաստանը միշտ դրսևորել են փոխըմբռնում ու փոխադարձ աջակցություն:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, շնորհավորելով ՉԺՀ-ի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, գոհունակությամբ արձանագրեց, որ 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված փոխգործակցությունը շարունակում է զարգանալ՝ դրսևորելով նկատելի աճի միտումներ, արձանագրելով շոշափելի արդյունքներ: 

«Մեր երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումներում: Հայաստանը բազմիցս իրաջակցությունն է հայտնել «Մեկ Չինաստան» սկզբունքին, և ուրախ ենք փաստել, որ Չինաստանն աջակցում է Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարաքծային ամբողջականությանը և ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ՝ սատարելով ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքներին՝  ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, պետական սահմանները չխախտելու, ագրեսիայի փոխադարձ բացառման, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելու վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, քաղաքական ու հասարակական գործիչներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ:

Երեկոն ամփոփվեց մշակութային ծրագրով:

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան