Քաղաքականություն

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ՝ ռազմավարական բնույթի հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ այդ թվում բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման միջոցով

«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ղազախստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։ Այս աումով տրանսպորտային և գործարար կապերի զարգացումը մեր օրակարգային առաջնահերթություններից է»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։

Այս համատեքստում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ, այդ թվում՝ TRIPP միջոցով։

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել առաջիկա երկկողմ բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում