Աշխարհ

Նեթանյահուն հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու իր պայմանների մասին

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու իր պայմանների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնի Սիրիայի հետ այնպիսի գործարքի, որը չի երաշխավորում Սիրիայի դրուզ փոքրամասնության անվտանգությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը։  

Նրա խոսքով՝ Սիրիայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և երկու երկրների միջև գործարքը «կախված է Իսրայելի շահերի ապահովումից, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Սիրիայի հարավ-արևմտյան մասի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության և պաշտպանվածության ապահովումը»։ 

Սեպտեմբերի 22-ին Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ Սիրիան ցանկանում է խուսափել Իսրայելի հետ պատերազմից, քանի որ նրան խաղաղություն է անհրաժեշտ երկրի վերակառուցման գործընթացը շարունակելու համար։ Նա հայտարարել է, որ երկու հարևան երկրները կարող են համաձայնության գալ անվտանգության կարգավորումների շուրջ, բայց «ցանկացած պարագայում Իսրայելը պետք է դուրս գա Սիրիայի տարածքից»։

Սեպտեմբերի 17-ին Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Ասաադ ալ-Շայբանին և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը Լոնդոնում բանակցություններ են վարել ԱՄՆ-ի հովանու ներքո։ Կողմերը քննարկել են անվտանգության մասին նոր համաձայնագրի նախագիծը, որը կփոխարինի Սիրիայի և Իսրայելի միջև  1974 թվականին կնքված անջատման համաձայնագրին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում