Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները

1 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ համագործակցության զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը՝ երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին համահունչ։ 

Արարատ Միրզոյանը և Յուսեֆ Ռաջին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների մանրամասներն՝ ընդգծելով դրանց հիմքում դրված հիմնարար սկզբունքները, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցությունների կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին:

 

Հայերեն English Русский 中文

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը