Եվրոպա

ԵՀ-ի նախագահը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն մինչև 2027 թվականը կհրաժարվի ռուսական էներգակիրներից

1 րոպեի ընթերցում

ԵՀ-ի նախագահը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն մինչև 2027 թվականը կհրաժարվի ռուսական էներգակիրներից

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ՌԴ-ի վրա ճնշումը՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելու միջոցով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Մենք համակարծիք ենք հանածո վառելիքից ստացվող Ռուսաստանի եկամուտները կրճատելու անհրաժեշտության հարցում, և որքան հնարավոր է՝ արագ: Հենց դա էլ անում է Եվրոպան՝ պատժամիջոցների մեր 19-րդ փաթեթի օգնությամբ։ Մենք խստացնում ենք ճնշումը՝ արգելելով ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը եվրոպական շուկաներ և  պատժամիջոցներն ուղղելով նավթավերամշակման գործարանների, նավթաթրեյդերների վրա՝ երրորդ երկրներում: Մինչև 2027 թվականը Եվրոպան հաջողությամբ կփակի ռուսական հանածո վառելիքի հետ կապված էջը», - հայտարարել է ԵՀ-ի նախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում