Չինաստանում կազմակերպվել է ՀՀ անկախության 34-ամյակին նվիրված միջոցառում

4 րոպեի ընթերցում

Չինաստանում Հայաստանի դեսպանությունը սեպտեմբերի 22-ին Պեկինի China World հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառմանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՉԺՀ տարբեր գերատեսչություններ ներկայացնող պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի և Չինաստանի հասարակական կյանքի տարբեր ասպարեզների ներկայացուցիչներ, Չինաստանում բնակվող և կրթություն ստացող հայեր:

Չինական կողմից որպես պատվո հյուր միջոցառմանը մասնակցում էր Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը։

Շնորհավորելով ՀՀ անկախության տոնի կապակցությամբ՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը նշեց, որ փոխակերպվող միջազգային հարաբերությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ազգային պետականության ամրապնդման համար որդեգրել է կապերի բազմազանեցման և հավասրակշռման արտաքին քաղաքականություն` առաջ շարժվելով միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներով և տարածաշրջանում ու աշխարհում խաղաղ համակեցության գաղափարով:

Անդրադարձ կատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև Թիենծին քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ հայտարարությանը՝ դեսպանն ընդգծել է, որ այն վկայում է ինչպես հայ-չինական գործընկերության ընդլայնվող օրակարգի, այնպես էլ՝ առանցքային հարցերում փոխադարձ ամուր  աջակցության մասին:

Ըստ դեսպանի՝ համատեղ հայտարարությունն ամփոփում է երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և առաջ քաշում հավակնոտ նպատակներ բոլոր ոլորտներում հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար: Համատեղ հայտարարության համատեքստում դեսպան Գևորգյանը հատուկ ընդգծել է  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ»  նախաձեռնությունների շրջանակում համագործակցության կարևորությունը:

Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինն իր ելույթում ջերմորեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ ընդգծելով, որ Չինաստանը՝ որպես լավ բարեկամ և գործընկեր, անկեղծորեն ուրախ է Հայաստանի գրանցած առաջընթացով:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի զարգացումն ու վերածնունդը խթանելու նպատակով Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ռազմավարական գործընկերության հաստատումը որպես հնարավորություն ընդունելու, երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամությունը նոր մեկնարկային կետից առաջ մղելու, քաղաքական փոխադարձ վստահությունն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո երաժշտական կատարումներով հանդես եկան Պեկինում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի հաղթողները, որին հաջորդեց հյուրասիրություն:

Հայերեն English Français Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել