Իրավունք

ԲԴԽ-ում տեղի է ունեցել դատավորների պարգևատրման արարողություն

1 րոպեի ընթերցում

ԲԴԽ-ում տեղի է ունեցել դատավորների պարգևատրման արարողություն

Բարձագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը հանդիսավոր ընդունելության ժամանակ մի շարք դատավորների հանձնել է Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի շնորհած մեդալները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտից, «Մխիթար Գոշ»-ի մեդալներ են հանձնվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին, Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանին: 

«Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը:

Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին հանձնվել է Քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը հավաստող ՀՀ նախագահի հրամանագիրը։

Նշվում է, որ ՀՀ նախագահի նստավայրում Անկախության տոնին նվիրված միջոցառմանը պարգևատրվել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը և Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում