Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը

Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կանանց 4-րդ համաշխարհային համաժողովի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը` ի նպաստ ավելի դիմակայուն հասարակության և կայուն ապագայի: 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում գործադիր, օրենսդիր և դատական համակարգերում կանանց ներգրավվածությանը, կրթության և STEM ոլորտներում հնարավորություններին։ Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի կողմից որդեգրված համակարգված մոտեցումը՝ ուղղված գենդերային հարցերի ներառմանը ավելի ընդլայնված զարգացման օրակարգում: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝  ընդգծելով ՀՀ տեսլականը՝ բարձրաձայնելու կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի քայքայումից առավելագույնը տուժած խմբերի խնդիրները:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը կլիմայական արդարությունն ընտրել է որպես Պեկին+30 օրակարգի իր գլխավոր գործողություն՝ գիտակցելով, որ կանայք, հատկապես գյուղական և տեղահանված համայնքներում, կանգնած են կլիմայի փոփոխության առաջնագծում և կրում են դրա ամենածանր բեռը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունն` ուղղված կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը, հնարավորությունների ընդլայնմանը և ներառականության ապահովմանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում