Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ​​ներկայացուցիչն Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ​​ներկայացուցիչն Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել

ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։

«Հորդորում եմ Ռուսաստանին անմիջական բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ այս պատերազմի վերաբերյալ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Ուոլցն ասել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ։

Նա հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած ամերիկյան վարչակազմը հսկայական ժամանակ և ջանքեր է գործադրել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար և ակնկալում է, որ Ռուսաստանը կփնտրի հակամարտությունը հարթելու ուղիներ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում