Կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին. ներկայացվել է Կիբեռանվտանգության մասին նոր օրենք

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի պետաիրական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կիբեռանվտանգության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի կիբեռպաշտպանական կարողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«Այսօր կիբեռխոցելիության առումով Հայաստանի դիրքերը լավատեսություն չեն ներշնչում: Սա վերաբերում է թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածին: Սա նշանակում է, որ կարևորագույն ենթակառուցվածքների համար կիբեռհարձակումների ամենօրյա ռիսկ է առկա»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ կարգավորման հիմնական նպատակն է ստեղծել կիբեռանվտանգ միջավայր, որտեղ կապահովվի կիբեռհիգիենայի բարձր մակարդակ թե՛ պետական կառույցներում, և թե՛ կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր հատվածում:  

«Հիմնական նպատակն է բարձրացնել մեր կիբեռպաշտպանական կարողությունները և մեր իմունիտետը՝ դիմագրավելու այն կիբեռսպառնալիքներին, որոնց առերեսվում ենք այսօր: Առաջարկում ենք ստեղծել նոր ինքնավար մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որտեղ պետք է գեներացվեն փորձագիտական, մասնագիտական բարձր կարողունակություններ, գիտելիքներ, հմտություններ: Ըստ էության, այս մարմինը ստանձնելու է պետական կառավարման համակարգի՝ քաղաքացիական մասով կիբեռպաշտպանության գործառույթները, մյուս կողմից իմպլեմենտացնելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության սահմանած քաղաքականությունը: Մյուս կողմից այն աջակցող, ստանդարտներ սահմանող, վերահսկող, անհրաժեշտության դեպքում մասնավոր հատվածի հետ կիբեռհետևանքները վերացնող ֆունկցիա է ունենալու հենց մասնավոր հատվածի համար»,–ասաց նախարարը:

Նա ընդգծեց՝ այս օրենքով առաջին հերթին  ազգային կարողունակություններն են մեծացնում՝ պաշտպանելու հանրային հատվածը, պետական կառավարման հատվածը, մյուս կողմից խաղի նոր կանոններ են սահմանում ամբողջ տնտեսության, պետական հատվածի համար, որոնք հետայսու ռիսկերի և ազդեցությունների գնահատման չափորոշիչներին պետք է հետևեն, ինչպես նաև՝ պետության կողմից սահմանվող նոր ստանդարտներին: 

Այս նոր մարմինը նաև ենթաօրենսդրական ակտերով պետք է չափորոշիչներ սահմանի կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերությունների համար՝ նրանց որակավորելով, ինչպես նաև որակավորելով համապատասխան մասնագետներին:

«Սահմանվում է, որ թե՛ հանրային հատվածի համար, թե մասնավոր հատվածում կիբեռպաշտպանության համար պետք է ներդրվեն կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոններ: Մասնավոր հատվածին հնարավորություն ենք տալիս կամ ներքին կառուցվածքում նախատեսել համապատասխան ստորաբաժանում՝ որակավորված մասնագետներով, կամ ցանկության դեպքում մասնավոր հատվածը սա կարող է պատվիրակել կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերություններին»,-ասաց Հայրապետյանը:

Իսկ թե կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոնը կոնկրետ ինչ գործառույթ է կատարելու հանրային և մասնավոր հատվածների համար, նախարարն ասաց, որ  պետք է էլեկտրոնային համակարգերի, ամբողջ օպերացիոն համակարգերի մշտական՝ 24/7 ռեժիմով մոնիթորինգ իրականացնի, արձանագրի, բացահայտի կիբեռմիջադեպերը և այլն:  

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ