Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել
1 րոպեի ընթերցում

Սիբիրի դաշնային շրջանում վերջին մեկ ամսվա ընթացքում հինգերորդ մարդն է զոհվել արջի հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկասում ՏԱՍՍ-ի հաշվարկները:
Վերջին շրջանում Սիբիրում արձանագրվում են մարդկանց վրա արջերի հարձակման դեպքեր։ Օգոստոսի վերջին Ալթայի Հանրապետության Արտիբաշ գյուղի զբոսաշրջային ճամբարի տարածքում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրանի վրա, անտառ քարշ տվել 29-ամյա կնոջը և սպանել նրան։ Սեպտեմբերին Կրասնոյարսկի երկրամասում երեք մարդ է զոհվել արջի հարձակումից։ Իսկ սեպտեմբերի 14-ին հայտնի է դաձել արջի հարձակման հետևանքով մի թոշակառուի մահվան մասին Իրկուտսկի մարզի Կիրենսկի շրջանում։
Ընդհանուր առմամբ, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, 2026 թվականին արջերը բնակավայրեր են մտել Ռուսաստանի 41 տարածաշրջանում։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Արևելյան Սիբիրում։ Այնտեղ արջերը մոտեցել են դպրոցներին, զորամասերին, փորձել են ներխուժել մասնավոր տներ տարածաշրջանի հյուսիսային հատվածում։ Կենդանիներին նկատել են Կրասնոյարսկի մի շարք հանգստյան գոտիներում: Կրասնոյարսկում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանվել: