Բուլղարիան նշում է անկախության 117-րդ տարեդարձը. տոնական միջոցառումներին մասնակցել է նաև «Արմենպրես»-ի տնօրենը

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան սեպտեմբերի 22-ին տոնում է անկախության 117-րդ տարեդարձը։ 1908 թվականի սեպտեմբերի 22-ին Սուրբ 40 նահատակների եկեղեցում հանդիսավոր աղոթքից հետո արքայազն Ֆերդինանդը Վելիկո Տիռնովոյում մանիֆեստով հռչակել է Բուլղարիայի անկախ թագավորության հիմնադրումը և ընդունել «բուլղարացիների թագավոր» տիտղոսը։

«Ոգեշնչված այս սուրբ արարքով և հանուն պետական կարիքների ու ժողովրդական ցանկությունների բավարարման, Բարձրյալի օրհնությամբ՝ 1885 թվականի սեպտեմբերի 6-ին Միավորված Բուլղարիան հռչակում եմ անկախ Բուլղարական Թագավորություն և իմ ժողովրդի հետ հավատում եմ, որ մեր այս արարքը կգտնի մեծ տերությունների հավանությունն ու ողջ լուսավոր աշխարհի համակրանքը»,- ասված է մանիֆեստում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1998 թվականի սեպտեմբերի 10-ին երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով սեպտեմբերի 22-ը հռչակել է Բուլղարիայի Անկախության օր։ 

Վելիկո Տիռնովոյում տոնական միջոցառումները մեկնարկել են Սուրբ Պատարագով, որին մասնակցել է նաև Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Նատալյա Կիսելյովան։ Նա ընդգծել է, որ այս օրը շատ կարևոր է, որպեսզի երկիրն ինքնուրույն դիմագիծ ստանա։ ԱԺ խոսնակը հավելել է, որ անկախության հարցը, բացի ինքնության ճանաչումից, կայանում է նաև նրանում, որ բուլղարական պետությունը որոշակի կերպով արձանագրի իր շահերը և պայքարի դրանց համար։

Վելիկո Տիռնովոյի քաղաքապետ Դանիել Պանովը նշել է, որ նախնիներն ավանդել են ունենալ անկախ և ազատ Բուլղարիա, որը պետք է զարգացնել՝ երեխաների համար ավելի լավ ապագա ապահովելու համար։

Խորհրդարանի խոսնակն այնուհետև ծաղիկներ է խոնարհել Անկախության և Մայր Բուլղարիա հուշարձաններին, ինչից հետո տեղի է ունեցել անկախության տարեդարձին նվիրված հանդիսավոր երթը։

Տոնական մշակութային միջոցառումները կշարունակվեն մինչև երեկո։

Բուլղարական BTA գործակալության գլխավոր տնօրեն Կիրիլ Վալչևի հրավերով տոնակատարություններին մասնակցում է նաև «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը։

Հայերեն العربية English Français Русский

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել