Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նոր էջ է բացվում. թուրք պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նոր էջ է բացվում. թուրք պատգամավոր

Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում ՆԱՏՕ ԽՎ ենթահանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

«Ինչպես գիտեք, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվում, և մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։ Ոչ ոք չի շահում պայքարից․ խաղաղությունը ձեռնտու է բոլորին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աքսալը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը և ինչպես է Թուրքիան տեսնում խաղաղության վերջնական հանգուցալուծումը

Նա հիշեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա և նշեց, որ առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել սահմանը բացելու իրական հնարավորություն․

«Կան թռիչքներ, բայց Turkish Airlines-ը դեռ չի թռչում։ Հույս ունենք, որ շուտով դուռը կբացվի, կունենանք առևտրային և մշակութային կապեր։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծեց նա։

Աքսալը շեշտեց, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կարող է դառնալ օրինակ աշխարհի համար։

«Տեսնում եք՝ պատերազմները շարունակվում են Ուկրաինայում և Գազայում։ Բայց մենք կարող ենք այստեղ իսկապես լավ օրինակ լինել՝ խաղաղություն հաստատելով մեր տարածաշրջանում և տնտեսական կապեր զարգացնելով։ Երկուսս էլ միայն կշահենք»,- եզրափակեց նա։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում