Վարչապետն այցելել է  «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է  Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել է  «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսին  ներկայացված նմուշներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում  Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Ցուցահանդեսը բացվել է ՀՀ անկախության տոնին՝ Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ Լուվրի թանգարանի հավաքածուից տասնվեց ուշագրավ արևելաքրիստոնեական գլուխգործոց  երկխոսության ձևաչափով ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից հատուկ առանձնացված ընտրանու հետ: Ներկայացված են 4-րդ դարից մինչև 19-րդ դարն ընդգրկող գլուխգործոցներ՝ ապակու և փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ՝ խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, ինչպես նաև եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ:

Նշվում է, որ երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։ Ըստ կազմակերպիչների՝ ցուցահանդեսով սկիզբ է դրվելու Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափին՝ հիմնված անցյալ տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի վրա։

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։

Հայերեն العربية Français Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից