Սանկտ Պետերբուրգում բանանի բեռնարկղում առգրավվել է կոկաինի խոշոր խմբաքանակ

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) աշխատակիցների կողմից առգրավված կոկաինի մաքսանենգ խմբաքանակն՝ ավելի քան  20 միլիարդ ռուբլի արժողությամբ, դարձել է խոշորագույններից մեկը վերջին տարիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնից հայտնել են, որ բեռը ծովով ուղարկվել է Լատինական Ամերիկայից։ Տեղեկատվություն ստանալով արտասահմանյան գործընկերներից՝ Էկվադորի Հանրապետությունից, Cool Emerald նավի՝ բանանով բեռնված բեռնարկղի ստուգումից հետո հայտնաբերվել է կոկաինի 1500 բրիկետ՝ 1750 կգ ընդհանուր զանգվածով։ Կոկաինի զուտ քաշը կազմել է 1515 կգ, որի արժեքը սև շուկայում գնահատվում է ավելի քան 20 միլիարդ ռուբլի։

Մայիսին ԱԴԾ-ն հայտնել է Լատինական Ամերիկայից Եվրամիության երկրներ 6 միլիարդ ռուբլի արժողությամբ ավելի քան 1800 կգ կոկաինի երկու տարանցիկ մատակարարումների կասեցման մասին։ 2024 թ. հունվարին մաքսային ծառայողները ԱԴԾ աշխատակիցների հետ համատեղ Սանկտ Պետերբուրգի նավահանգստում հայտնաբերել և առգրավել են ավելի քան 1200 կգ կոկաինի խմբաքանակ՝ մոտավորապես 13 միլիարդ ռուբլի արժողությամբ: 2024 թ. նոյեմբերին ԱԴԾ աշխատակիցներն առգրավել են մեկ տոննա կոկաին, որը Ռուսաստանով տարանցմամբ փոխադրում էին ԵՄ երկրներից մեկը:

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը