Թուրքիա

Պատգամավոր Արմեն Գևորգյանը Թուրքիայում կմասնակցի ԵԽԽՎ նիստերի

1 րոպեի ընթերցում

Պատգամավոր Արմեն Գևորգյանը Թուրքիայում կմասնակցի ԵԽԽՎ նիստերի

Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Գազիանթեփ (Թուրքիայի Հանրապետություն): 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

 Պատգամավորը Գազիանթեփ կգործուղվի հոկտեմբերի 8-11-ը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանուն առողջ շրջակա միջավայրի խորհրդարանականների ցանցի հերթական նիստի, ինչպես նաեւ ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի Եվրոպայի մրցանակաբաշխության ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում