Իրավունք

Գավառի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

1 րոպեի ընթերցում

Գավառի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի կիսակառույց կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել:

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 58 փամփուշտ, պահունակ և պայթուցիչով նռնակ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում