Արտաքին քաղաքականություն

Հայաստանի փոխարտգործնախարարն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխարտգործնախարարն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին՝ գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող գործակցությունը։

Վահան Կոստանյանն ու Բերտրան Բուշվալտերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հայաստանի փոխարտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` բարձր գնահատելով Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում