Մերձավոր Արևելք

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հաստատել է Պաղեստինը ճանաչելու մտադրությունը

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հաստատել է Պաղեստինը ճանաչելու մտադրությունը

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության ղեկավար Քսավիե Բեթելը հաստատել է, որ իր երկիրը մտադիր է հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ճանաչել Պաղեստինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Հենց սկզբում ես ասացի, որ մեզ հարկավոր է պատանդների ազատ արձակում և հրադադար։ Սակայն պատանդների ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ի որոշումն է, իսկ հրադադարն Իսրայելի կառավարության որոշումն է։ Եվ ես տեսնում եմ, որ երկու կողմն էլ խաղաղություն չի ցանկանում։ Եվ ես ցանկանում եմ, որ պաղեստինցիներն ազդեցություն ունենան տեղում ստեղծված իրադրության վրա», - ասել է նա Բրյուսելում Եվրամիության երկրների եվրոպական հարցերով նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։ 

Նախարարը նշել է, որ արագական երկրները նույնպես դատապարտում են ՀԱՄԱՍ-ին, ինչը մեծ քայլ է։ 

Բեթելը հավելել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ արաբական երկրներից Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ որոշակի քայլեր է սպասում՝ միջազգային ճնշման ֆոնին և Գազայի հատվածում իրավիճակի բարելավման դիմաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում