Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը քիչ ժամանակ ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդամենը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Իսրայելցիները սկսել են այնտեղ (Գազա) գործողություններ իրականացնել: Այսպիսով՝ մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատված ունենք, որի ընթացքում կարող է համաձայնագիր կնքվել։ Մենք այլևս չունենք ամիսներ, հավանաբար, ունենք օրեր և, միգուցե, մի քանի շաբաթ», - նշել է Ռուբիոն Իսրայելից Կատար մեկնելուց առաջ։ 

Նա ընդգծել է, որ Կատարը մնում է միակ պետությունը, որը կարող է միջնորդել Գազայում հրադադարի հասնելու հարցում՝ չնայած նախորդ շաբաթ Դոհայում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ուղղված հարվածին։

«Ակնհայտ է, որ նրանք (ՀԱՄԱՍ) պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են դա անել նախորդ շաբաթ տեղի ունեցածից հետո, թե ոչ։ Բայց մենք ցանկանում ենք, որ նրանք իմանան, որ եթե աշխարհում կա մի երկիր, որը կարող է օգնել վերջ դնել դրան բանակցությունների միջոցով, դա Կատարն է», - ընդգծել է Ռուբիոն։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ ուղղված հարվածներն այլ երկրներում: 

ՀԱՄԱՍ-ին Դոհայում թիրախավորելու վերաբերյալ Նեթանյահուն նշել էր, որ «Իսրայելը շարունակում է հստակեցնել Կատարին հասցված հարվածի վերջնական արդյունքները»։

Մերձավոր Արևելք

Իսրայելը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա. Axios

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը