Վայոց ձորի մարզի դպրոցներում կայացել են «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ
1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի համայնքային ոստիկանության ծառայողները և մարզի պարեկները «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցների շրջանակում այցելել են մարզի տարբեր բնակավայրերի հիմնական և ավագ դպրոցներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նրանք դպրոցականներին ծանոթացրել են ճանապարհային երթևեկության կանոններին, խոսել դրանց պահպանման կարևորության մասին։
Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ոստիկանության ծառայողներին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Քննարկվել են հակահասարակական տարբեր երևույթներ և դրանց հետևանքները։
Ըստ աղբյուրի՝ «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։