Մեկնարկել է «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը

3 րոպեի ընթերցում

Պաշտոնապես մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, այս փուլի մշակութային ճամփորդները Արագածոտնի մարզից են՝ 51 փոքրիկներ, ովքեր առաջիկա ամիսներին մասնակցելու են կրթական և մշակութային բազմաբովանդակ այցելությունների։

«Մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ և ծրագրի գործընկեր մշակութային կենտրոնների ղեկավարներ։

Թալին Թօփալաքեանը իր խոսքում նշեց, որ նոր փուլն ավելի համակարգված ու բովանդակային է՝ հաշվի առնելով նախորդ պիլոտային փուլի արդյունքներն ու դիտարկումները։ «Հենց երեխաներն են մեզ ոգեշնչել շարունակել ծրագիրը, և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի այս փուլը լինի ոչ միայն կրթական, այլև անմոռանալի ու ներշնչող բոլորի համար, քանի որ արդեն ունենք կուտակված փորձ նախորդ պիլոտային ծրագրից»,- նշեց նա։

Բացման ժամանակ փոքրիկները ստացան խորհրդանշական նվերներ, որից հետո սկսվեց նրանց մշակութային ճանապարհորդության առաջին կայարանը՝ շրջայց Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այն ուղեկցվեց «Խճանկարի արվեստը» կրթական ծրագրով, որի ընթացքում երեխաները իրենց ձեռքով պատրաստեցին խճանկարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

««Իմ քայլը» հիմնադրամը, ի դեմս գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, շատ է կարևորում մշակութային կրթության դերը՝ հատկապես այն երեխաների համար, ովքեր մեծանում են մարզերում ու սահմանափակ առիթներ ունեն նման այցերի համար։  Ծրագրի ընթացքում երեխաները այցելելու են թատրոն, օպերա, բալետ, Մատենադարան, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, չինական գիտամշակութային կենտրոն՝ կուտակելով մշակութային բազմազան փորձառություններ իրենց ճամփորդության ընթացքում»,- հայտնում են հիմնադրամից՝ հավելելով, որ ծրագրի սկզբում և ավարտին երեխաները լրացնում են հատուկ մշակված հարցաթերթիկներ՝ գնահատելու համար ունեցած և ձեռք բերած գիտելիքները։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս հիմնադրամին բարելավել ծրագրի հետագա փուլերը՝ ավելի արդյունավետ և նպատակային ձևաչափով։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ