ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքէջը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շին։

«ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին օդային տարածքի այս տագնապալի խախտումների պայմաններում։ ԱՄՆ-ը խորհրդակցում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, և վստահ եղեք, որ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,- նշել է Շին։

Նրա խոսքով՝ անցած չորեքշաբթի Լեհաստանի տարածք ներթափանցել են հենց ռուսական ռազմական անօդաչուներ։

«Նման գործողությունները, նույնիսկ եթե դրանք չնախատեսված են եղել, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում այդ հակամարտությունն ավարտելու ԱՄՆ բարեխիղճ ջանքերի նկատմամբ»,- հավելել է նա։

Հայերեն English Français Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ