Տավուշի մարզի դպրոցներում անցկացվել են «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ
1 րոպեի ընթերցում

Հանրապետության դպրոցներում սեպտեմբերի 1-ից մեկնարկած «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներն այս անգամ անցկացվել են Տավուշի մարզի դպրոցներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, մարզի պարեկներն ու համայնքային ոստիկաններն այցելել են մարզի տարբեր բնակավայրերի հիմնական և ավագ դպրոցներ։
Աշակերտ-ոստիկան ինտերակտիվ շփումների ընթացքում աշակերտները վերհիշել են ճանապարհային երթևեկության կանոնները և դրանց խախտման հետևանքները։
Ավագ դպրոցի աշակերտները հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանության ծառայողներին հարցեր են ուղղել նաև հակահասարակական տարբեր երևույթների և դրանց հետևանքների մասին։
Ըստ աղբյուրի՝ դպրոցներում անցկացվող այս հանդիպումները, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 1-ը, նպաստում են ոստիկան-աշակերտ համագործակցային միջավայրի ձևավորմանը և աշակերտների իրավագիտակցության բարձրացմանը։