Թրամփը հայտարարել է Չարլի Քըրքի սպանության կասկածյալի ձերբակալության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության կասկածյալն, ամենայն հավանականությամբ, ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է «Fox and Friends» հաղորդման հետ զրույցում։

Ըստ հրապարակման՝ Թրամփը նշել է, որ իր կարծիքով՝ «հավանականության բարձր աստիճանով» իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կասկածյալին մատնել է նրա մտերիմ անձանցից մեկը։

Իրավիճակից տեղյակ CNN-ի չորս աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվել է մեկ անձ, որն այժմ հարցաքննվում է հրաձգության առնչությամբ։

Ըստ Հետախուզության դաշնային բյուրոյի և պետական պաշտոնյաների՝ չարագործը սեպտեմբերի 10-ին Օրեմում Յուտայի համալսարանի տարածք է ժամանել Չարլի Քըրքի մասնակցությամբ միջոցառումից րոպեներ առաջ։ Նա բարձրացել է շենքի տանիք և կրակել է Քըրքի վրա, երբ վերջինս մոտ 3000 հավաքվածների առջև պատասխանում էր ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների վերաբերյալ հարցի։  

Թրամփը հայտարարել է, որ Չարլի Քըրքին հետմահու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում 100 000 դոլար պարգև են խոստացել Չարլի Քըրքի սպանության կասկածյալի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության համար

Հայերեն